Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դոկումենտալիստիկա (ռեքվիեմ ահազանգ)

Դոկումենտալիստիկա  (ռեքվիեմ ահազանգ)
23.06.2023 | 10:59

Այս տեսագրության մեջ Հայաստանի լավագույն ծառագետներից մեկը, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացնում է փաստեր այն մասին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկին եկած փաշինյանական կառավարությունը հետևողական-քայքայիչ գործողություններ է սկսել Իջևանի դենդրոպարկը վերացնելու ուղղությամբ։

Այդ գործում մեծ դեր է խաղում իշխանությունների հովանավորյալ Իջևանի գինու գործարանի ղեկավարությունը։

Գործարանը փոխել է Աղստև գետի հունը, խախտելով մի շարք օրենքների պահանջները, սակայն չնչին գումարով է միայն տուգանվել, իսկ հարևանությամբ գտնվող Իջևանի դենդրոպարկում գինու գործարանի գործողությունների պատճառով սկսել են չորանալ օրիգինալ կոլեկցիայի ծառերն ու բույսերը։ Քննչական վարույթում գտնվող Իջևանի դենդրոպարկի մի մասը ՇՄՆ-ն վարձակալության ապօրինի մրցույթով տրամադրել է Իջևանի գինու կոնյակի գործարանին։

Իսկ տարածքում գտնվող տնկիները մոտ 50 մլն դրամ արժողությամբ հանձնել է ի պահ հիշյալ գործարանին։ Այժմ նախարարությունը փորձում է փակել Իջևան դենդրոպարկ պետական հիմնարկը, կրճատել-ազատել դենդրոպարկի ոտից գլուխ՝ եղած չորս հոգուն, ովքեր միասին նույնիսկ 500 հազար դրամ չեն ստանում, այսինքն միասին մեկ պատգամավորի աշխատավարձ էլ չեն ստանում։ Ի հավելումն նաև նշենք, որ ՇՄ նախարարությունը մոտ երեք տարի է չի կազմել ծառայգուն հասցված վնասների հաշվման հանձնաժողով։ Չի ձեռնարկվել ոչ մի միջոց մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Մանրամասները դիտեք տեսանյութում, որը տրամադրված է ՀՀ Քննչական Կոմիտեին և գտնվում է Կարևորագույն Հարցերով Վարչության վարույթում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11411

Մեկնաբանություններ